ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է Շվեդիայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
34-ամյա խաղացողը 10-րդ անգամ է ստացել այդ մրցանակը, որը նաև 9-րդ էր անընդմեջ: 2015 թվականին Իբրահիմովիչը ՊՍժ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, լիգայի գավաթակիր և սուպերգավաթակիր: