ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին 1988թ. քաղաքականություն բերողը եղել է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է հանգել Տիգրան Սարգսյանի` ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցից: «Իգոր Մուրադյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ես եմ ծանոթացրել: Հանդիպումը կազմակերպեցի այգիներից մեկում, խոսքը շարժման մասին էր` ինչպես այն տարածել, ինչպես ներկայացնել Խորհրդային Միությունում ու ավելի հնչեղ դարձնել»,-պատմել է Տ. Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Մուրադյանը ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքների կազմակերպիչներից էր, եւ Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեին անդամակցել է ավելի ուշ: Միայն թե անհասկանալի է, թե որտեղից են ծանոթ եղել Մատենադարանի գիտաշխատող Լ. Տեր-Պետրոսյանն ու տնտեսագետ Տ. Սարգսյանը:




Լրահոս