ՇՈՒՏՈՎ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս մարտի 6-ին գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 7 կամ 14 անդամներից բաղկացած գործադիր մարմին է ստեղծելու՝ օպերատիվ որոշումներ կայացնելու համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեցինք պարզել՝ արդյոք օպերատիվ որոշումներ կայացնող մարմնի անդամների անունները հայտնի են: «Դա ավելի ճիշտ նախագահին կից խորհուրդ է լինելու, այժմ այդ աշխատանքներն են տարվում: Առաջիկայում կազմը հայտնի կլինի, որը կունենա շատ օպերատիվ որոշումներ կայացնելու համար մանդատ՝ իհարկե, խորհրդակցելով նախագահի հետ, որպեսզի որեւէ քաղաքական իրադարձության արձագանքելու համար քաղխորհրդի 200-ից ավելի անդամներին հրավիրելու անհրաժեշտություն չլինի: Աշխատանքները տարվում են, առաջիկա օրերին մենք կունենանք արդեն խորհրդի կազմը եւ կհրապարակենք»,-ասաց Ն. Զոհրաբյանը:




Լրահոս