Կարող է մարդն այդ ցուցամատը չունենալ, ո՞ր մատով պիտի քվեարկի. Գալուստ Սահակյանը` մատների թանաքոտման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմությունը ընտրությունն ու հանրաքվեն չեն տարբերակում, սա հանրաքվե է: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու մասին քննարկումներին, այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ նույնականացման քարտերով քվեարկողների համար առանձին սյունակներ լինեն, որտեղ գրված կլինեն քարտերի համարները:

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչած մատները թանաքոտելու առաջարկին, խորհրդարանի ղեկավարն ասաց, թե հիմա էլ կքննարկեն` որ մատով քվեարկեն, որ համոզիչ լինի, ապա հավելեց. «Հումորով ասեմ, որ  դա էլ է քննարկվել, մտածում են ցուցամատով: Բայց քանի որ սատիրաս, հումորս տեղն են, քննարկման ժամանակ ասեցի` պետք է օրենքում նաև գրեք, որ  կարող է մարդն այդ ցուցամատը չունենա, ո՞ր մատով պիտի քվեարկի»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս