Հափշտակության փորձ` Երևանում. տեսախցիկներն արձանագրել են պատուհանը բացելու փորձի դրվագը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հափշտակության փորձ կատարած անձի ինքնությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է բացել Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող ավտոտնակներից մեկի երկրորդ հարկում կառուցված շինության պատուհանը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել. պատուհանը բացելու ընթացքում միացել է ազդանշանային համակարգը, որից հետո նա դիմել է փախուստի:

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ստացվել են դիտարկվող հասցեում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնցում երևում է հանցագործության դրվագը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում երևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:




Լրահոս