iPad Pro-ի թողարկումից առաջ Apple-ի ղեկավարությունը որոշել է հարցազրույցներ տալ, որպեսզի հետաքրքրություն առաջացնի նորության հանդեպ:
The Independent պարբերականը հրապարակել է ընկերության տնօրեն Թիմ Կուկի հետ զրույցը, ով կիսվել է Apple Pencil-ի մասին իր կարծիքներով և պատմել նոր պլանշետի մասին: Apple-ի տնօրենը կարծում է, որ iPad Pro-ն կարող է փոխարինել անձնական համակարգիչներն ու նոութբուքերը շատերի համար:
«Իսկապես, ինչի՞ համար է պետք համակարգիչը, եթե կա iPad Pro-ն:»,-հարց է ուղղում Թիմ Կուկը:
Նա նշում է, որ iPad Pro-ն հատկապես կհիացնի ստեղծագործ մարդկանց, մասնավորապես, նկարիչներին: Կուկը պատմել է, որ ծանոթանալով նոր Apple Pencil-ին և աուդիոհամակարգին` արվեստի ներկայացուցիչները չեն կարող հրաժարվել «խնձորային» պլանշետից:
Հարկ է նշել, որ iPad Pro-ն վաճառքի կհանվի նոյեմբերի 11-ին: Սարքի արժեքը Wi-Fi-ի հետ կկազմի $799:
Բացի այդ` Apple-ի տնօրենը պատմել է Apple Watch-ի զարգացման հետագա պլանների մասին: Կուկը չի բացառել «խելացի ժամացույցներին» հավելյալ տպիչների և տեխնոլոգիաների ավելացումը, որոնք պետք է հավանության արժանան դեղորայքային միջոցների և սննդի վերահսկման հարցով ԱՄՆ վարչության կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան