Ձեր տեղակալն այդ բիոզուգարանների «կնքահայրն» էր, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի. Նաիրա Զոհրաբյանը` Արթուր Ջավադյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էր, ով նշեց, որ երկու հիմնական նպատակ ունեն` սահմանել ֆինանսական խմբերի և’ կարգավորման, և’ վերահսկողության սկզբունքներ:

Նշվեց նաև, որ ներկայացուցչական գործառույթները լիարժեք իրականացնելու համար նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալների թիվն ավելացնել ևս մեկով և ստեղծել նոր մարմին: Հարցեր ուղղելու ժամանակ ԲՀԿ խմբակվության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ թանկարժեք բիոզուգարանների գնմանը, որը կատարվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ:

«Ձեր տեղակալն այդ բիոզուգարանների «կնքահայրն» էր և նախկին վարչապետի հետ միասին, փոխանակ սոցիալական ծրագրերի վրա ծախսեր, մոտ կես միլիոն դոլար ծախսեց բիոզուգարանների վրա, որոնք հետո չկիրառվեցին: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այդ ամենի համար»,- հարցրեց նա: Պատգամավորն ընդգծեց, որ այդքան գումարներ ծախսվեց այդ թանկարժեք բիոզուգարանների գնման համար, որոնք այդպես էլ տարբեր պատճառաբանություններով չօգտագործվեցին:

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ իր տեղակալը բանիմաց, միջազգայնորեն ընդունված տնտեսագետ է: «Վստահ եմ, որ ես էլ, ինքն էլ մեր բոլոր գործողությունների համար կարող ենք պատասխան տալ»,- հայտարարեց նա:




Լրահոս