Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկ շաբաթ չի մարզվի թիմի հետ. հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է ենթարկվել ատամնաբուժական վիրահատություն, ինչի պատճառով նա բաց կթողնի 1 շաբաթ։ Դարպասապահը կսկսի մարզվել հավաքականների խաղերի հետ կապված ընդմիջումից հետո։
Սպասվում է, որ Տեր Շտեգենը պատրաստ կլինի նոյեմբերի 21-ին Պրիմերայի 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը։