Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ստացել է Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Այն շնորհում է Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մրցանակը ստանալուց հետո Պիկեն խոսել է իսպանական Սուպերկլասիկոյի առաջիկա հանդիպման մասին։
«Ինձ կարող են սուլել Մադրիդում։ Այնտեղ երբեք ջերմ չեն ընդունել «Բարսելոնա»-ին։ Դա նորմալ է և տրամաբանական, քանի որ մենք նրանց գլխավոր մրցակիցներն ենք։ Կիրակի անցկացրինք մեր լավագույն հանդիպումը, առաջատարի կարգավիճակում կմոտենանք «Ռեալ»-ի հետ հանդիպմանը և ցանկանում ենք հաղթանակած հեռանալ Մադրիդից»,- նշել է Պիկեն: