«Բոլորիս մոտ էլ լինում են սայթաքումներ, բառերից մի՛ կառչեք»:
«Բոլորիս» ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը երեւի իրեն էլ նկատի ուներ, սակայն դեռ մեծ հարցական է՝ իր կողմից հաճախ թույլ տրվող «սայթաքումներն» իրոք լեզվի սայթաքում էին, թե լավ էլ գիտակցված խոսքեր: Մասնավորապես նորություն չէ, որ Ռ. Հայրապետյանը սպառնալիքներ հնչեցնելու մեծ վարպետ է, եւ, իհարկե, դա սայթաքում որակելով՝ հարմար է «տակից դուրս գալը»: Նաեւ, անշուշտ, ՀՀԿ-ականին հատուկ տեխնոլոգիա է՝ ինչ իրեն ձեռնտու չէ (տվյալ դեպքում Հենրիխ Մխիթարյանի խոսքերը), սայթաքում անվանել ու անցնել առաջ: Փաստորեն, մարդ որքան էլ քաղաքականությունից հեռանա, թեկուզ սպորտում էլ ՀՀԿ-ական է մնում: