Ով և որ զինատեսակները կարող է ներկրել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առաջիկա՝ նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո զենք-զինամթերքի տարանցման կարգի նախագծի զեկույցը: Այն կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նշենք, որ համապատասխան որոշմամբ հաստատված կարգով` նախատեսված լիազոր մարմին է ճանաչվելու ոստիկանությունը:

Իսկ ինչ է ներկայացնում իրենից «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կարգը, ինչպես նաև` երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին նախագիծը»:

Ինչպես ArmLur.am-ին հայտնի դարձավ օրակարգից,  նախագիծը ներառում է երրորդ երկրից զենք-զինամթերքի տարանցման կարգը, դրանց թույլատրելի և անթույլատրելի տեսակները:

Մասնավորապես, երրորդ երկրներից ՀՀ մաքսային տարածք ներմուծման, ՀՀ մաքսային տարածքից արտահանման և այդտեղով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ցանկը հետևյալն է.

Ապրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ        ծածկագիրը
1 Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում` ռետինե գնդակներով փամփուշտներով կրակելու հնարավորությամբ 9302 00 000 0-ից
2 Ակոսափող սպորտային ատրճանակներ և ռևոլվերներ 9302 00 000 0-ից
3 Ակոսափող ծառայողական ատրճանակներ և ռևոլվերներ 9302 00 000 0-ից
4 Սպորտային ողորկափող հրազեն 9303 20-ից
5 Սպորտային ակոսափող հրազեն 9303 30 000 0-ից
6 Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն 9303 20 100 0-ից
7 Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն 9303 20 950 0-ից9303 30 000 0-ից
8 Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ թվում` տարբեր տրամաչափի փողերով 9303 20 950 0-ից 
9 Որսորդական ակոսափող հրազեն 9303 30 000 0-ից9303 20 950 0-ից
10 Որսորդական օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով 9304 00 000 0-ից
11 Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք` 3 ջոուլից ավելի փողային էներգիայով 9304 00 000 0-ից
12 Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և ռևոլվերներ` 3 ջոուլից ավելի փողային էներգիայով 9304 00 000 0-ից
13 Սպորտային ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր 9305 10 000 0-ից 
14 Ծառայողական ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր 9305 10 000 0-ից
15 Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի փողեր 9305 20 000 0-ից
16 Որսորդական և սպորտային հրազենի ակոսավոր փողեր 9305 20 000 0-ից
17 Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի այլ հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասեր ու պարագաներ) 9305 20 000 0-ից
18 Որսորդական և սպորտային ակոսափող հրազենի հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող, փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասեր ու պարագաներ) 9305 20 000 0-ից
19 Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ 9306 21 000 0-ից
20 Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ 9306 30 100 0-ից
21 Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ 9306 30 900 0-ից
22 Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված 9306 29 000 0-ից
23 Որսորդական և սպորտային ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից) պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված 9306 30 900 0-ից
24 Ինքնապաշտպանական գազային զենքի պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված 9306 30 900 0-ից
25 Սպորտային և ծառայողական ատրճանակների և ռևոլվերների պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված 9306 30 100 0-ից
26 Հրապատիճներ ծառայողական և քաղաքացիական զենքի փամփուշտների համար 9306 30 100 0-ից
27 Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական դանակներ և դաշույններ) 9307 00 000 0 -ից8211-ից
28 Սպորտային սառը շեղբավոր զենք 9307 00 000 0-ից 
29 Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք՝ նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ազգային տարազների հետ` նախատեսված հավաքածուներ կազմելու համար) 9307 00 000 0-ից 
30 Սպորտային աղեղներ և արբալետներ 9506 99 900 0-ից 
31 Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ 9304 00 000 0-ից 
32 Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի ազդանշանային զենք 9303-ից

 

Երրորդ երկրից զինատեսակների տարանցելիության թույլտվության կարգը

Զենքի ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում են եթե ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար երրորդ երկրից ձեռք բերած զենքի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում: Ինչպես նաև ֆիզիկական անձանց կամ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի կազմակերպությունների կողմից սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման կամ արտահանման, որսի մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) արտահանման, Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանող ֆիզիկական անձանց կողմից զենքի ներմուծման, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնող ֆիզիկական անձանց կողմից զենքի արտահանման և մի քանի այլ դեպքերում:

Իսկ լիցենզիայի տրամադրումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիայի գործողությունը դադարեցված է կամ կասեցված, առկա են Հայաստանի Հանրապետությանը քաղաքական, ռազմական կամ տնտեսական վնասի սպառնալիք կամ տվյալ տեսակի զենքի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է:




Լրահոս