Դատախազների՝ առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկին կավելանա. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այն գիտնականները, որոնք չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները։

Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ։ Միևնույն ժամանակ կառավարությունը Ազգային ժողով է բերել մի նախագիծ, որով ցանկանում է 2016 թվականի հունվարի 1-ից բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը։ Սույն նախագիծը երեկ քննարկման դրվեց խորհրդարանի արտահերթ նիստում և սուր քննադատության առարկա դարձավ։ Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դժգոհում էին, որ իրենց ներկայացրած որևէ առաջարկ 2016 թվականի բյուջեի նախագծում չի ընդունվել, պատճառաբանությամբ, որ բյուջեում փող չկա. այնինչ, հիմա դատախազների առանց այն էլ բարձր աշխատավարձը բարձրացնելու նախագիծ է բերվել, որի համար ընդհանուր առմամբ լրացուցիչ բյուջետային ծախս կառաջանա մոտ 311 միլիոն դրամի չափով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս