Հերմինե Նաղդալյանի պաշտպան Գալուստ Սահակյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ« օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պետք է հրաժարական տա՝ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի ընդունումը քաղաքական հանձնաժողովում կանխել չկարողանալու համար: Գ. Սահակյանն ասաց, որ Նաղդալյանը «մեղք» չունի. «Դա պարտություն չէր ԵԽԽՎ-ում, դա հանձնաժողով էր, որտեղ տարբեր անդամներ կան՝ 24-ը դեմ են քվեարկվել, իսկ հայտնի պատճառներն արդեն ասվել են, ես կողմնակից չեմ, որ պատճառաբանություններ բռնենք, պետք է պայքարենք, իսկ այդ պայքարը բավականին դժվար պայքար է:

Դա կապված չէր Հերմինե Նաղդալյանի հետ, ոչ, որեւէ պատիժ չկա, մենք տարբեր ժամանակահատվածներում էլ ասել ենք, որ պետք է տարբեր խմբերում այդ հարցը բարձրացվի, որպեսզի մենք աջակիցներ ունենանք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս