Կոթիի բնակչուհու` Ադրբեջանի տարածքում հայտնվելու հետ կապված հետաքննություն է ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունում հետաքննություն է ընթանում Տավուշի մարզի Կոթի գյուղի  76-ամյա  բնակչուհի Լուսինե Աբովյանի Ադրբեջանի տարածք հայտնվելու հետ կապված: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ Լուսինե Աբովյանին վերջին անգամ տեսել են նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում. նա գնացել է իր հարազատներից մեկի տուն, սակայն մինչև ժամը 17:00-ը չի վերադարձել: Նրա ամուսինն անհանգստացել է և   ահազանգել ոստիկանություն:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Լուսինե Աբովյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և ձերբակալվել՝  «համաձայն միջազգային օրենսդրության»:

Հայտնել էինք նաև, որ չի բացառվում այն վարկածը, որ կինը հատել է սահմանը ահաբեկչության հետևանքով:




Լրահոս