ԱՄՆ-ի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը հայտարարել է, որ Պենտագոնը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանի հետ ջանքերի կոորդինացման և համագործակցության հնարավորություն չի տեսնում:
«Մենք ծրագրեր չունենք Ռուսաստանի հետ ջանքերի կոորդինացման հարցում»,-ամերիկացի պաշտոնյայի խոսքն է մեջբերում ТАСС-ը:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը սա հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանը Սիրիայում շարունակում է ավիահարվածները ոչ այնքան «Իսլամական պետության» զինյալների դիրքերի, որքան, այսպես կոչված, «չափավոր» ընդդիմության դիրքերի ուղղությամբ, որը հանդես է գալիս երկրի ղեկավար Բաշար Ասադի ղեկավարության դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան