Համացանցում ակտիվ շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ավետ Բարսեղյանը խնդիրներ է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության հետ, ինչի պատճառով այլեւս չի վարում «X-Factor»-ը, հերքեց հենց ինքը` Ավետը՝ նշելով, որ ոչ մի արտառոց ու լուրջ բան չի եղել: Ի սկզբանե էլ նախատեսված էր, որ ինքը միայն առաջին 5 համերգներն է վարելու, այնուհետեւ կշարունակի Արամ mp3-ն, քանի որ հենց վերջինս է նախագծի հիմնական հաղորդավարը: Հեռուստաընկերության հետ էլ խնդիրներ չկան, քանի որ շուտով Ա. Բարսեղյանը կվերսկսի վարել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը:
ՈՉ ՄԻ ԼՈՒՐՋ ԲԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ