ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխան հաշմանդամ է, ապա նրա ծնողները կարո՞ղ են որոշել, թե իրենց երեխան որ դպրոց պետք է գնա՝ հատուկ, թե հանրակրթական (ներառական): Թե՞ նման հարցերը համապատասխան կառույցներն են որոշում:

Ագնեսա Միքայելյան
(30 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում՝ երկարօրյա եւ գիշերօթիկ)՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները՝ հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ընդհանուր գծերով, բայց ընթերցողին հետաքրքրող հարցի պատասխանը տրված է: Ուստիեւ հետեւելով կարգին՝ Ա. Միքայելյանը պետք է դիմի ԿԳՆ՝ իր անելիքն ավելի հստակ պատկերացնելու համար:




Լրահոս