Պետք չէ զարմանալ, որ ՌԴ արտգործնախարարը ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերգեյ Լավրովի այցին Հայաստան` այս մասին նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Լավրովի այցը կարևոր էր հատկապես ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված հակահայկական զեկույցի ֆոնին:
Նրա խոսքով` Սերգեյ Լավրովի այցը կապված էր սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքների և դրա շարունակության հետ:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան