ՏԱՐՈ՛Ն, ԻՆՔԴ ԷԼ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ՝ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ գտնվող գետնանցումի զուգարանն այսպիսի պատկեր ունի: Երբ «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե գետնանցումի հասարակական զուգարանն ինչու է այս վիճակում, պատասխանեցին, թե այն 2011թ. հոկտեմբերի 5-ից սպասարկման է հանձնված «Անցումմեկ» անվամբ մի ընկերության: Մենք մեծ ջանքեր գործադրեցինք՝ գտնելու այդ ընկերությունը, սակայն ապարդյուն: Պարզվեց՝ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի: Անգամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրում գրանցված չէ: Միայն ափսոս, որ իր փիառ քայլերի շրջանակներում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչ օրս չի այցելել այս հատված՝ անձամբ համոզվելու, թե ինչքան անհետեւողական ու ինչքան անփույթ է աշխատում իր ղեկավարած կառույցը: Պատկերացնո՞ւմ  եք՝ 2 տարի առաջ պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը գոյություն չունի ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո: Բա այսքանից հետո ինչպե՞ս չասենք՝ Տարո՛ն, գեղեցիկ չէ, Տարո՛ն, աշխատել է պետք, դատարկ փիառը խայտառակում է մարդուն: «Ֆեյսբուք»-ն էլ ապագա չէ:




Լրահոս