Սիրիացի զինյալները Լաթաքիայի պայթյունը «ռուսների համար նվեր» են անվանել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են տարածել, որում հայտարարում են, որ Լաթաքիայի պայթյունները «ռուսների համար նվեր» են, փոխանցում է Lifenews-ը:

Հիշեցնենք, որ սիրիական մարզի հյուսիսում համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունները 23 մարդու կյանք խլեցին:

Լաթաքիայում ահաբեկչության ականատեսներից մեկը, ով ռուս լրագրող է, հայտնել է, որ ուսումնական հաստատության տարածքում հրթիռային հարված է հասցվել «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի դիրքերի կողմից: Նրա խոսքով՝ զինյալները հարվածներ են հասցրել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ հարավ-արևմուտքից նրանց վրա ճնշում է գործադրում սիրիական բանակը՝ ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ:




Լրահոս