ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է` քանի ակտի «պլան» է դրված ամեն ճանապարհային ոստիկանության հերթափոխի աշխատակիցների վրա: Էնպիսի արագությամբ են ճանապարհային ոստիկանները ակտեր գրում, «վազում» մեքենաների հետեւից, որ ուրիշ տպավորություն ուղղակի չի կարելի կազմել: Էդ հարցին կպատասխանե՞ք:Դավիթ Աղաբալյան, 58 տարեկան, վարորդ ՊԱՏԱՍԽԱՆ. Բնականաբար, նման բան չկա: Որեւէ մեկը ճանապարհային ոստիկանության որեւէ աշխատակցի վրա չի կարող «պլան» դնել: Դա անհեթեթություն է:Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ՀՀ ոստիկանությունը այլ պատասխան չէր էլ կարող տալ, բա հո չէի՞ն ասելու, որ ճանապարհային ոստիկանության ամեն բրիգադ պարտավոր է ամեն օր, ասենք, 50 վարորդի ակտավորել: Բայց ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործելակերպը միայն նման կարծիքի ձեւավորման հիմք կարող է դառնալ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ամեն Աստծու օր տեսնում է, թե ինչպես են ճանապարհային ոստիկանները տզրուկների նման կպել վարորդներին, եւ ամեն պատեհ ու անպատեհ առիթով գումարներ են հավաքում` լինեն դրանք օրինական, թե` ոչ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ