ՀՀ պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր տվյալներ է բացահայտում. 2012թ. Հայաստանում անշարժ գույքի հետ կապված իրականացվել է 54 մլն դոլարի ուղղակի ներդրում: Միայն թե ԱՎԾ-ն չի հստակեցրել, թե որ երկրից է այդ ոլորտում այդքան գումար ներդրվել: Եվ սա այն դեպքում, երբ մյուս բոլոր ոլորտների դեպքում հստակ ներկայացված է` որ երկիրը որքան գումարի ներդրում է իրականացրել: Փոխարենը «անշարժ գույքի հետ կապված գործունեություն» տողում միայն նշված է, որ 2011թ. Իտալիան 3.3 մլն դոլարի ուղղակի ներդրում է իրականացրել, իսկ 2012թ. այս ոլորտում ներդրումների թիվը կազմել է 0: Այնպես որ, հետաքրքիր է` ով է «այլ» անվան տակ 54 մլն դոլարի անշարժ գույք գնել: ԱՎԾ-ն «այլ» դասակարգումը մեկնաբանում է. «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի բնագավառում կատարված ներդրումները: Ցուցանիշը ստացված է ընտրանքային հետազոտության գործիքով, ինչը հնարավորություն չի ընձեռել հստակորեն տարանջատել երկրները»: Կարելի է ենթադրել` իշխանություններին ձեռնտու չէ ամրագրել սկզբնաղբյուրը, որովհետեւ սրանք հավանաբար կեղտոտ փողեր են, որոնք պարզապես բերվել ու լվացվել են այդ ոլորտում:
ԿԵՂՏՈՏ ՓՈՂԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ