Կարևոր ազդանշաններ. ինչ է պատմում ձեր մաշկը ձեր առողջության մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հայելու առջև ուշադիր ուսումնասիրենք դեմքի մաշկը, ապա կարելի է որոշակի նշաններ հայտնաբերել, որոնք պատմում են Ձեր առողջական վիճակի մասին: Ընդ որում, դրան չափազանց կարևոր ազդանշաններ են: Լուրջ հիվանդություններից մինչև հղիության նշաններ:

Հակաբեղմնավորիչների օգտագործման հետևանքները

Դեմքի վրա մուգ դարչնագույն հետքերը, բժիշկների խոսքով, կարող են հայտնվել հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց մոտ: Պիգմենտավորումը, ինչպես պարզաբանում են բժիշկները, մելանինի (մուգ դարչնագույն հետքերի) ավելացման հետևանք է: Նման պիգմենտավորումը կրում է «մելազմա» անվանումը:

iR41Djk

Նման վիճակում մաշկը գտնվում է մինչ հակաբեղմնավորիչների օգտագործման դադարեցումը: Մի քանի տարի կարող է պահանջվել պիգմենտավորումից խուսափելու համար:

Դուք երեխայի եք սպասում

Շատ քչերը կարող են պարծենալ իդեալական մաշկով հղիության ընթացքում, երբ օրգանիզմը մի շարք փոփոխությունների է ենթարկվում: Հղիության ժամանակ հաճախ մուգ դարչնագույն հետքեր են հայտնվում, որոնք կոչվում են «հղիության դիմակ»: Տվյալ դեպքում դրանք հայտնվում են աչքերի և շուրթերի շրջանում:

Հղիության մասին ևս մեկ տարածված ազդանշան, որը հայտնվում է աչքերի տակ և սարդանման ցանցի տեսք ունի: 

Հղիության ժամանակ դեմքին նման անոթային ցանցերը առաջանում են արյան շրջանառության փոփոխությունների պատճառով:

Պրակտիկորեն անհնար է ազատվել հետքերից մինչ երեխայի ծնվելը: Կարելի է նվազեցնել դրանց քանակը, օրինակ, մաքրող լոսյոնների օգնությամբ:

Դուք չափից շատ եք խմում

Ալկոհոլի չարաշահման մասին ազդանշաններից մեկը անթոային ցանցերն են (կուպերոզ): Դրանք կարող են առաջանալ ողջ դեմքի վրա, ինչպես նաև ճակատի վրա և աչքերի շրջանում:

Դուք չափից շատ եք արևայրուք ընդունում

Պեպենների հանկարծակի հայտնվելը վկայում է այն մասին, որ մարդը չափից շատ ժամանակ է անցկացնում արևի տակ և չարաշահում է արևից պաշտպանվելու միջոցները:

Իրենց բնույթով պեպենները վտանգ չեն ներկայացնում, սակայն նման տիպի պեպենները առաջին ազդանշանն են, որ մաշկը վտանգի տակ է:

Դուք ապրում եք էկոլոգիապես աղտոտված քաղաքում

Աղտոտված օդը, բժիշկների խոսքով, անդրադառնում է մաշկի վրա այնպես, ինչպես արևի տակ երկար մնալը: Գլխավոր ազդանշաններն են մաշկի չորացումը, մանր կնճիռները աչքերի շուրջ և պիգմենտային հետքերը:

Դուք վտանգավոր մթերքներ են օգտագործում

Վտանգավոր մթերքների տակ ենթադրվում են կանաչեղենի, ինչպես նաև հատապտուղների տեսակները՝ մաղադանոս, նեխուր, ինժիր և այլն: Զգայուն մաշկ ունեցողները կարող են այրվածքներ ստանալ:




Լրահոս