ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ինտերնետային կայքերում հրապարակում եղավ այն մասին, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի շնորհիվ գազի գինն իբր թե չի թանկանալու: Ըստ այդ հրապարակումների` նա ՌԴ-ում շահել է շինարարության մեծ տենդերներ ու պայմանավորվել` իր շահույթի հաշվին ՀՀ-ի համար սահմանել գազի ձեռնտու գին: Ասել է թե՝ Ս. Կարապետյանն իր վրա է վերցրել ՀՀ իշխանությունների գործառույթները, եւ ՀՀ-ի անունից նա է հարցեր լուծում, ինչն ունակ չեն անել գործող իշխանությունները: Ու սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը վերջերս Մոսկվայում էր, եւ նրան այդպես էլ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագնի շուրջ: «Գազպրոմ» ընկերության լրատվական ծառայությունից այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը պատասխանել են, թե գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են. «Բոլոր որոշումները կայացվում են բացառապես ելնելով տնտեսական նպատակահարմարությունից եւ նկատի ունենալով ստրատեգիական գործընկերների փոխադարձ հետաքրքրությունները»:




Լրահոս