Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Երևանի Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է թատերագետ թատերագետ Լևոն Մութաֆյանի դին:
Ըստ նախնական տեղեկության` թատերագետը հանկարծամահ է եղել:
Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատեցին լուրը:
Լ. Մութաֆյանը ծնվել էր 1954 թվականի հոկտեմբերի 7-ին: Նա 1984 թվականին ավարտել է Թատերական արվեստի ռուսական ակադեմիան` ԳԻՏԻՍ-ը:
«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի խմբագրակազմը ցավակցում են թատերագետի մտերիմներին և բարեկամներին: