Ուկրաինայում երկրի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռ է կործանվել. փոխանցում է Lenta.ru-ն:
Վթարը տեղի է ունեցել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ: Այս մասին ասվում է երկրի ՊՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Վթարի հետևանքով մահացել է 1992թ. ծնված օդաչուն, տուժածներ չկան: Դեպքի վայրում որոնողափրկարական աշխատանքներ են տարվում:
Սու-25-ը նախատեսված է մարտերի ընթացքում բանակի անմիջական աջակցության համար: Այն մշակվել է ԽՍՀՄ-ում 1970-ական թվականներին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան