«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի` զինտեխնիկայի եւ հատուկ ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում: Ե՛վ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ե՛ւ ԼՂՀ ՊԲ ղեկավարի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, թե իրենք նման տեղեկատվություն չունեն, իսկ ահա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը panorama.am-ին ասել է, թե սահմանին նախորդ շաբաթվա վերջին նկատվող կուտակումները պահպանվում են, բայց նոր զարգացումներ ու ակտիվության այլ դրսեւորումներ չեն նկատվում: Հիշեցնենք, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, տարբեր զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ