Armlur.am-ի հետ զրույցում քիչ առաջ Լևոն Մութաֆյանի դուստրը` Անահիտ Մութաֆյանը, լացակումած հայտնեց, որ իր հայրն այլևս չկա, և ինքը խոր ցավ է ապրում: Նա հավելեց, որ այս պահին իրենք ոչինչ չեն կարող ասել, քանի որ կատարվածն իրենց համար ևս անսպասելի էր:
«Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ, հասկանո՞ւմ եք»:
Մեր հարցին` Լ. Մութաֆյանի ինքնազգացողությունը վերջերս ինչպիսին էր, և նրա վիճակը կարող էր հանգեցնել հանկարծամահության, Անահիտն ասաց, որ ոչինչ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ այսօր Armlur.am-ը գրել էր, որ«Աստորիա» հյուրանոցային համալիրում
գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական տեղեկության` նա հանկարծամահ է եղել: