«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 10-ին, ժամը 19.30-ին Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա Հասմիկ Ղարիբյանին, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից, կատարվում է քննություն: