«Բավարիա»-ն 17 միլիոն ֆունտ է առաջարկում Գվարդիոլային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա-ն շարունակում է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ  բանակցությունները` պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Գերմանիայի չեմպիոնն իսպանացի մասնագետին առաջարկում է նոր պայմանագիր մինչև 2018-ը և տարեկան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ:

44-ամյա մարզչի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Նա 2013-ից է գլխավորում «Բավարիա»-ն, որի հետ 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը և հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում:




Լրահոս