Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը հանդես է եկել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու դեմ: Այդ խարտիան նախատեսում է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհել հայերենին: «Քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք կարծում ենք, որ անթույլատրելի է խորհրդարանի կողմից այդ խարտիայի վավերացումը»,-ասել է պատրիարքը:
ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ