ՀՀ բնակչության եւ գործարար խավի համար ապրիլի 1-ը պատմականորեն եղել է սոցիալական վիճակի վատթարացման օր: Բանն այն է, որ տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող իրադարձություններից մեկը՝ գազի սակագնի թանկացումը, վերջին երկու անգամ տեղի է ունեցել հենց ապրիլի 1-ին: «168 ժամ»-ը հիշեցնում է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող 1000 խմ բնական գազի սակագինը 2009թ. ապրիլի 1-ից դարձավ 96 հազար դրամ (ամսական մինչեւ 10 հազար խմ սպառողների համար) եւ 215 դոլար (ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար): Հաջորդ տարի՝ 2010թ. ապրիլի 1-ից, գազի սակագինը կրկին բարձրացավ՝ հասնելով համապատասխանաբար 132 հազար դրամի եւ 243,13 դոլարի: 2011թ. եւ 2012թ. գազի թանկացում չէր սպասվում, քանզի առջեւում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ էին: Իսկ 2013թ. ապրիլի 1-ին բոլորն անհանգստությամբ էին սպասում: Նախ՝ այն պատճառով, որ Հայաստան ներկրվող գազը, ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թանկացել է, եւ երկրորդ, նախագահական ընտրություններն ավարտվել են:
Սակայն այս ապրիլի 1-ն էլ առանց սոցիալական ցնցումների անցավ: Հավանաբար իշխանությունները որոշել են եւս մեկ ամիս «ձգել»՝ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունների ավարտը:
ԼԱՎ ՊՐԾԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ