ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ժամանակավոր դժվարություններ են՝ պարտավոր ենք ձեռք մեկնել, բայց եթե անգրագետ մենեջմենթի հետեւանք է, պետության օգնությունը չի կարող օգնել: Հաճախ մեզ քննադատում են այն գործարարները, որոնք չեն կարողացել ճիշտ բիզնես վարել»:

Տիգրան Սարգսյան news.am

Իսկ եթե այդ անգրագետ մենեջմենթ կոչվածը վարչապետական մակարդակով է արվում, այդ դեպքում էլի՞ բիզնեսը ճիշտ չվարող գործարարներն են մեղավոր: Եվ ո՞վ պիտի քննադատի, եթե ոչ քաղաքացին, եւ ո՞ւմ պիտի քննադատեն, եթե ոչ երկրի տնտեսական կազմաքանդման հեղինակներից մեկին՝ Տիգրան Սարգսյանին, որը ոչ թե մի հասարակ բիզնես է ոչ ճիշտ վարում, այլ ամբողջ երկրի կառավարումը եւ, որպես կանոն, միշտ էլ արդարանալու բանաձեւեր է գտնում ՀՀԿ-ականին հատուկ վարպետությամբ: Այս անգամ էլ ամեն ինչ կարելի է գցել գործարարների վրա. ձեռքերը լվանալու հերթական տարբերակը:




Լրահոս