«1-ինը կրկին շարունակում է նյութերը կրկին ու կրկին տեղադրել բանակի թեմայով՝ ոտնահարելով անգամ զոհվածների եւ ծնողների իրավունքները»:
Ուրեմն եթե բանակում կա կոռուպցիա, զինվորների նկատմամբ բռնություն սպաների եւ հենց զինվորների կողմից, ոչ կանոնադրական փոխհարաբերություններ (իսկ այդ արատավոր երեւույթները փաստացի կան), նշանակում է՝ հանուն մեր բանակի պետք է այդ մասին ստրկաբար լռենք եւ լռությամբ թույլ տանք, որ այդ երեւույթները շարունակվեն եւ էլ ավելի՞ շատանան: Ո՞րն է այդտեղ իրավունքների ոտնահարման մասին բացարձակապես տրամաբանությունից զուրկ հայտարարության իմաստը: Ավելին, հազարավոր զինվորների ու ծնողների իրավունքների իրական ոտնահարումը հենց վերը նշված երեւույթների առկայությունն է: