ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, այլ փողոցներով երբ անցնում ես, մայթի սալիկները թռնում են ճակատիդ… շուրջբոլորն ամբողջությամբ սուպերմարկետներ են, բրենդային խանութներ, սրճարաններ… Եթե նրանցից յուրաքանչյուրն իր դիմացի հատվածը վերանորոգի…»:

Ռոբերտ Մելքոնյան armlur.am

Իսկ երբ Ռոբերտ Մելքոնյանը Երեւանի փոխոստիկանապետն էր, այդ ժամանակ նույն սալիկները ճակատներիս չէի՞ն թռնում: Բայց արի՛ ու տես, որ այն ժամանակ այս մասին ընդհանրապես չէր խոսում, ինչո՞ւ: Պաշտոնից զրկվելու մտավախությո՞ւն կար, չէ՞ որ այդ նույն սուպերմարկետների, բրենդային խանութների եւ սրճարանների տերերի մեջ կան մարդիկ, որոնցից վախենում է նաեւ ոստիկանությունը: Հիմա ուրիշ է՝ պաշտոն չկա, կորցնելու բան էլ չկա, կարելի է նման հարցեր բարձրաձայնել, պարզապես անարդյունք, քանի որ մի բան է՝ փոխոստիկանապետն ասի, մեկ այլ բան՝ նախկին փոխոստիկանապետը:




Լրահոս