Երևանում վերանորոգվել է 50571քմ թեք տանիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման 2015 թվականի ծրագիրը: Ըստ այդմ, հարթ տանիքների մասով նախատեսված 79500 քմ փոխարեն փաստացի նորոգվել է 81700 քմ` թվով 850 շենքերում: Թեք տանիքների դեպքում նախատեսված 45579 մետրի փոխարեն վերջնական արդյունքում նորոգվել է 50571 քմ` թվով 977 բազմաբնակարան շենքերում:

Գործընթացը գտնվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում: Տեղերում նորոգման աշխատանքներին հետևել են նաև բնակիչներից ընտրված լիազոր ներկայացուցիչները: Այսպիսով, ինչպես հարթ, այնպես էլ թեք տանիք ունեցող շենքերում նորոգման աշխատանքների նախատեսված ցուցանիշները գերակատարվել են:




Լրահոս