Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն առաջիկայում պետք է երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտնել է, որ կողմերն առաջիկա օրերին կքննարկեն պայմանագրի բոլոր մանրամասները։
Նեյմարի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2018 թվականին։