Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը` սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի 76 ամյա Լուսիկ Աբովյանին: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, նոյեմբերի 8 ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացուն կոմիտեի պատվիրակներն այցելել են նոյեմբերի 11 ին, այցելության ընթացում, իրենց մանդատի համաձայն, պատվիրակները հնարավորություն են ունեցել գնահատելու վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ, պահման պայմանները:
«Մեր առաքելությունն է նաև հնարավորություն ստեղծել ընտանիքի հետ կապը պահելու համար», ասաց Ամատունին: ԿԽՄԿ պատվիրակների գնահատականներն ամփոփվում են հաշվետվության մեջ և քննարկվում պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչների հետ:
«Մեր մանդատի համաձայն` պատրաստ ենք աջակցելու հայրենադարձմանը. եթե կողմերի հայտը լինի, մենք կապահովենք միջնորդություն»,նշեց Ամատունին: ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 8ին` ժամը 12:00ի սահմաններում, Կոթի գյուղի 76ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8ին հատել է հայ ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում