ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵԽԱՅԻՆ ԳՏԵԼ ԵՆ
Նախօրեին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Գոգավան գյուղի մոտակայքից կորել է 4-5 տարեկան երեխա, եւ անհրաժեշտ է օգնություն: Սակայն ահազանգից մոտ երկու ժամ անց Միխայլովկայի գյուղապետը հայտնել է, որ գյուղի մոտակայքում գտնվող դաշտում հայտնաբերել են 5-ամյա Ստյոպա Փնջոյանին եւ  հանձնել  ծնողներին:

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
Ապրիլի 1-ին՝ ժամը 19:07-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան, հեռախոսի զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: Ժամը 19:24-ին հրշեջ-փրկարարներին հաջողվել է բացել բնակարանի դուռը: Նրանք հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել են 31-ամյա Լիլիթ Ա.-ին: Շտապօգնության աշխատակիցներն աղջկան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Հավելենք, որ կայքում նշված չէ, թե 31-ամյա Լիլիթն ինչու է այդ վիճակում հայտնվել:

ՄԱՀԱՑԵԼ Է ԳՐԻՊԻՑ
Մարտի 30-ին կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Սուրեն Ռուբինյանը: Նախնական տեղեկություններով՝ Ռուբինյանի մահվան պատճառը եղել է գրիպի H1N1 տեսակը: Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով` վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է: Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11.404 դեպք, ապա 18-24-ը` 10.180: Վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի Ա տեսակի՝ H1N1-ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:




Լրահոս