Ապրիլի 1-ը տոն է նաեւ լրատվամիջոցների համար, մասնավորապես որոշ կայքեր իրենց «հավաստի» ապրիլմեկյան լուրերով մոլորեցնում էին ընթերցողներին: Օրինակ՝ slaq.am կայքը գրել էր, թե իր տեղեկություններով՝ Սոֆի Մխեյանն արդեն ընտրյալ ունի, որը «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանն է: Կայքն անգամ նշել էր, թե երգչուհին արդեն խոստովանել է, որ առաջին քայլն ինքն է արել, եւ նրանք շուտով կնշանվեն. «Սոֆի Մխեյանն ասել է, որ թեեւ իրենց միջեւ կա տարիքային մեծ տարբերություն, բայց այն չի խանգարում: Նարեկը եղել է Սոֆի Մխեյանի խմբից, ու հավանաբար դա է նպաստել, որպեսզի նրանց միջեւ ավելի ջերմ հարաբերություններ հաստատվեն»: Այս գրառումից հետո, սակայն, կայքի աշխատակազմը գրել է. «Շնորհավորում ենք մեր ընթերցողների ապրիլի մեկը»: Իսկ ահա Sport.am կայքը նշում է, թե երգչուհի Էմմիին եւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին տեսել են ոսկերչական խանութում, որտեղ սիրահարներն ընտրել են իրենց նշանադրության մատանիները:
ՍՏՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ