ՀԱՐՑ. Ընկերս երեք տարի առաջ հայաստանյան բանկից վերցրել է 3 տարի ժամկետով վարկ եւ բարեխղճորեն, ժամանակին կատարել բոլոր մուծումները, սակայն հերթական ամսվա համար մուծում կատարելիս տեղեկացրել են, որ իր անվան տակ մոտ քսան հազար դրամի տուգանք է առաջացել: Բնականաբար, վեճ է առաջացել նրա եւ բանկի միջեւ: Խնդրում եմ ասել, եթե կողմերը չկարողանան լուծել այս հարցը, կարո՞ղ են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, կարող են դիմել: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ վերջինս քննում է այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդ քաղաքացու կողմից ֆինանսական կազմակերպության դեմ (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն, ապահովագրական ընկերություն եւ կազմակերպություններ), կապված են ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ եւ պարունակում են տասը միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր կողմից Ալբերտ Պետրոսյանին ու իր ընկերոջը խորհուրդ կտանք բանկի հետ փոխգործակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանել վճարման կտրոնները: Բանկի եւ վարկատուի միջեւ ցանկացած խնդիր թերեւս միայն կտրոնների առկայության դեպքում կարող է հարթվել: