Հանդիպում դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիպում դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակության հետ
ՀՀ գլխավոր դատախազը Սոչիում հանդիպում է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, գլխավոր քարտուղար Դերկ Կուիպերսի և մյուս ներկայացուցիչների հետ:

Կարևորելով այն փաստը, որ Դատախազների միջազգային ասոցիացիան հանդիսանում է դատախազների միակ համաշխարհային կազմակերպությունը և ունի անդամներ աշխարհի շուրջ 172 պետություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել կազմակերպության դերը օրենքի գերակայությանը, մարդու իրավունքները հարգելուն և հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը նպաստելու գործում:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ է հանդիսանում 1999 թվականից և ՀՀ դատախազները պարբերաբար մասնակցում են ասոցիացիայի կողմից արդիական թեմաներով կազմակերպված համաժողովներին՝ ինչը հետագայում ևս կշարունակվի: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:




Լրահոս