ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 11-ին, ժամը 15.48-ին ՌԴ ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, և հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Մանրամասները պարզելու համար կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ հետ, որտեղից հայտնել են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նոյեմբերի 10ին, ժամը 16.41ի սահմաններում ՍարատովԵրշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «ՎԱԶ21010» մակնիշի և «ՎԱԶ2101» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով 1965 թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:
Պատահարի հետևանքով տուժածներ` 1975 թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1954 թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 1954 թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի և Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: