Բերքաբերը խմելու և ոռոգման ջրի սուր խնդիր ունի, իսկ դրան կից ադրբեջանական գյուղն ամեն ինչով ապահովված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 400-500 մ հեռավորության վրա: Ադրբեջանական ուժգին գնդակոծությունների ժամանակ գյուղից ժամանակավորապես տարհանվում են փոքրահասակ երեխաները: Մինչդեռ ռազմավարական նշանակություն ունեցող Բերքաբեր տանող ճանապարհը տարիներ շարունակ անբարեկարգ է: Բերքաբերի համայնքապետարանն իր սուղ միջոցներից պարբերաբար կատարում է այդ ճանապարհի փոսերի նորոգում: Սակայն հորդ անձրեւները քշում-տանում են փոսերի մեջ լցված  խիճը: Սահմանամերձ Բերքաբերը գազաֆիկացված չէ, ունի խմելու եւ ոռոգման ջրի սուր խնդիր:

Ջողազի ջրամբարի ձախ կողմում՝ Բերքաբերի դեմ-դիմաց, Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղն է: Մազամի կողմից ոռոգման խողովակներ են դրված Ջողազի ջրամբարի մեջ, գործում է պոմպակայան, եւ այդ կերպ լուծվել է գյուղի ոռոգման ջրի խնդիրը: Նույնը կարելի էր անել նաեւ հայկական կողմից, որպեսզի լուծվեր ոռոգման ջրի հարցը: Սակայն դա չի իրականացվում: Բերքաբեր մտնող, շատ կարեւոր նշանակություն ունեցող ավտոճանապարհը չի ասֆալտապատվում, իսկ ադրբեջանցիները Մազամ մտնող ճանապարհի եզրին երկար հենապատ են կառուցել` դրանով գյուղի ելումուտի ճանապարհն անվտանգ դարձնելով կրակոցներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս