Մարտուն Գրիգորյանը միայն մի դեպքում կարող է հասնել երկար փափագած պաշտոնին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ամենուր, իշխանությունների միակ «թեման» հանրաքվեն է: Երեկ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, որը հանրաքվեի շտաբի պետի տեղակալն է, ԱԺ միջանցքում իր շուրջն էր հավաքել նախկին եւ ներկա ԲՀԿ-ականներին: Մարտուն Գրիգորյանին հարցրինք՝ ի՞նչ հանձնարարականներ էր տալիս Կարապետյանը։ «Ոչ մի, իրավիճակով էր հետաքրքրվում»։ Իսկ հանձնարարականնե՞ր։ «Ես կուսակցական չեմ եւ իմ համար եմ «այո» քարոզում»:

Ի դեպ, Գրիգորյանի համար այս հանրաքվեն դառնալու է լուրջ ստուգատես․ մեր տեղեկություններով, եթե նա հաջողի, ապա կարող է ստանձնել Գյումրու քաղաքապետի այդքան փափագած պաշտոնը, եթե ոչ, ստիպված կլինի մտնել որեւէ կուսակցական ցուցակ: Հարցրինք՝ կվերադառնա՞ք ԲՀԿ։ «Իմ համար էդ թեման փակ է»։ Իսկ այլ կուսակցության ցուցա՞կ։ «Թող ժամանակից առաջ չընկնենք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս