Սեյրան Օհանյանն ընդունել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Արձանագրելով համագործակության առկա փորձը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ այս տարի Ընկերությունը Պաշտպանության նախարարության կարիքների համար անհատույց տրամադրել էր անհրաժեշտ նյութեր:
Սերգեյ Վալկոն պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և Պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում:




Լրահոս