9 եգիպտացի, այդ թվում 2 երեխա ահաբեկչության զոհ են դարձել Հյուսիսային Սինայի Էլ-Արիշ քաղաքում, փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով Al-Youm Al-Sabea-ն:
Իշխանությունների տվյալների համաձայն՝ դիմակավոր մարդիկ ներխուժել են բնակելի տուն, որից ոչ հեռու պայթեցրել են ականապատ մեքենան: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, զոհվածները միևնույն ընտանիքի անդամներ էին:
Տեղի բնակիչները հայտնել են, որ հզոր պայթյուն են լսել, որից հետո զոհվածների մարմինները տեղափոխել են հիվանդանոց, իսկ ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել:
Ոստիկանությունում ենթադրում են, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան