Armenian text to speach

Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստում գործադիրի դատին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով եթե ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացնում պատգամավորի կին թեկնածուն, ապա մանդատը փոխանցվում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի հաջորդ կին թեկնածուին:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հոդվածը լրամշակման կարիք ունի, քանի որ իրավական կարգավորում տրված չէ այն դեպքերին, երբ ինքնաբացարկներով պայմանավորված ցուցակում որևէ կին թեկնածու ընդգրկված չի լինում, կամ երբ թափուր մանդատն առաջանալուց հետո ցուցակի բոլոր կին թեկնածուները ներկայացնում են ինքնաբացարկի մասին դիմում, կամ երբ ցուցակում այլևս կին թեկնածու չկա:




Լրահոս