Տուլայի վթարից զոհվածներին 1,5 մլն կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկեց կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 50 մլն դրամ:

Նա նշեց, որ այդ գումարը նախատեսված է օգտագործել Տուլայում տեղի ունեցած վթարիզ զոհվածների և վիրավորների համար: Ըստ այդմ, զոհվածների ընտանիքները կստանան 1,5 մլն դրամ, իսկ վիրավորների ընտանիքները` 500 հազար դրամ:

Նախարարը հավելեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև այլ օգնություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին ռուսական կողմին շնորհակալություն հայտնեց աջակցության համար:




Լրահոս