
ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորները դիմել են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով արգելել դեպի Թուրքիա և Թունիս ավիահաղորդակցությունը, փոխանցում է «Известия» պարբերականը:
Կոմունիստների կարծիքով՝դեպի Թուրքիա և Թունիս թռիչքները կարող են վտանգավոր լինել ՝այնտեղ ահաբեկիչների առկայության պատճառով:
Ինչպես նշել են պատգամավորները, դեպի Եգիպտոս թռիչքների դադարեցման մասին որոշումը հիմնված է եղել նրանով, որ Airbus 321-ի կործանման հիմնական վարկածը ահաբեկչությունն է:
«Մոտ 1 տարվա ընթացքում Թուրքիայում 7 ահաբեկչություն է տեղի ունեցել: Թունիսում հունիսին հարձակում էր իրականացվել 2 հյուրանոցներում»,-հիշեցրել են պատգամավորները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան